Շուրջերկրյա ճանապարհորդություն կատարող ռուսական «Սկորպիուս» զբոսանավը մոլորվել է Բերմուդյան եռանկյունում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով արշավախմբի մամլո քարտուղար Աննա Սուբոտինային:
Հուլիսի 13-ին փոթորկի ժամանակ նավին հարվածել է կայծակը, ինչի հետևանքով նավի բոլոր նավիգացիոն համակարգերը փչացել էին, բացի ԳԼՈՆԱՍ համակարգից:
«Սկորպիուսի» կապիտան Սերգեյ Նիզովցևը կապի է դուրս եկել միայն մի քանի օր անց` հուլիսի 16-ին, ու պատմել է, որ պատահարի հետևանքով նավաստիները չեն տուժել:
նա նաև հայտնել է, որ անձնակազմը խուճապի մեջ չէ ու չի ահավատում Բերմունդյան եռանկյունու և ուրբաթ 13-ին:
Ընդ որում` նավին չի հաջողվել եռանկյուուց դուրս գալ մինչ նավիգացիոն համակարգի շարքից դուրս գալը: Նավաստիներին ուժեղ քամիու պատճառով խանգարել է օվկիանոսի հոսանքների ուղղություննու արագությունը:
Զբոսանավը անգամ շարժիչի ամբողջ հզորության դեպքում չի կարող դիմակայել հոսանքներին ու մնում է նույն վայրում:
Բերմուդից հետո «Սկորպիուսը» պետք է ուղևորվի Իսլանդիա: Զբոսանավը Սոչիի նավահանգստից դուրս է եկել 2011թ. սեպտեմբերի 18-ին:







































