Բալկաններում հայտնի նարկոբարոն Դարկո Շարիչը, ով թանքնվում է արդարադատությունից, 10 մլն եվրո պարգև է խոստացել Սրեբիայի 6 բարձրաստիճան պաշտոնյաների սպանության համար, որոնց նա մեղավոր է համարում իր հանցավոր կայսրությունը ոչնչացնելու մեջ: Այս մասին այսօր հայտնում է բելգրադյան «Պրես» թերթը` հղում կատարելով արևմտայան հատուկ ծառայությունների տվյալներին:
«Պրեսի» հաղորդմամբ`արևմտաեվրոպական հատուկ ծառայություններից մեկը սերբական Անվտանգության ու տեղեկատվության գործակալությանն է փոխանցել տեղեկություններ` Շարիչը ծրագրում է Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչի ու մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը:
Այս ցանկում ֆիգուրանտներից է Ազգային անվտանգության խորհրդի կոորդինացիոն բյուրոյի նախագահ Միոդրագ Ռակիչը, ՆԳ նախարար Իվիցա Դաչիչը, որին հանձարարված է ձևավորել նոր կառավարություն, ինչպես նաև Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի դատախազ Միլկո Ռադիսավլևիչն ու արդարադատության նախարար Սնեժանա Մալովիչը:
ինչպես նշում է հրատարակությունը, այս տեղեկությունը տրվել է «եվրոպական լավագույն հատուկ ծառայություններից մեկի կողմից, ու այն չի կարող կասկածի տակ առնվել»:
Սերբիայի նոր նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն ու նրա գրասենյակն արդեն ծանոթացել են այդ տեղեկությանը, պնդում է թերթը:










































