CNN Türk-ի փոխանցմամբ՝ Բիթլիսի նահանգի Դատվանի շրջանում գրանցվել է միջընտանեկան զանգվածային ծեծկռտուք: Դրա հետևանքով վիրավորվել է 40 մարդ, որոնցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Ծեծկռտուքի պատճառների մասին ոչինչ չի նշվում: Մի քանի ժամ տևած ծեծկռտուքի ժամանակ դանակի հարվածներ է ստացել երեք մարդ: 6 մարդ էլ հրազենային վնասվածք է ստացել: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:







































