Իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը նշել է, որ պաշտոնի բերումով շատ թշնամիներ ունի:
Ռոսելն անդրադարձել է նաև Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի անձին:
«Ես Պերեսի ընկերը չեմ: Ընդամենը 3-4 իսկական ընկեր ունեմ: Իսկ պաշտոնի բերումով նաև շատ թշնամիներ ունեմ: Նրանք հայտնվում են անհայտ պատճառներով:
Ինչ վերաբերում է «Ռեալ»-ի հետ հարաբերություններին, ես ճնշվածություն չեմ զգում: Դա պարզապես հետաքրքիր և ուշագրավ մարտահրավեր է: Լարվածություն եմ զգում միայն այն պահերին, երբ զանգահարում են դուստրերիս ուսուցիչները` ինձ հանդիպելու նպատակով»,- ասել է Ռոսելը:









































