Բրիտանական The Daily Telgraph թերթի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները տեղական հեռուստաալիքներին խորհուրդ են տվել զերծ մնալ այնպիսի ֆիլմերի ու հաղորդումների ցուցադումից, որոնցում պատկերված են հավի մսով սնվելու կադրեր:
Չինովնիկների կարծիքով՝ նմանատիպ սցենարները կարող են նախանձ և ագրեսիա առաջացնել մարդկանց շրջանում, որոնք չեն կարող իրենց թույլ տալ նմանատիպ ճոխություն, ինչն էլ հասարակության շրջանում կավելացնի սոցիալական ատելությունը:
Իրանի ՆԳՆ-ի ղեկավար Էսմայիլ Ահմադի-Մողադդամը հայտարարել է. «Կինոն հասարակության պատուհանն է: Մի շարք անձինք, նայելով ապահովված անձանց մասին կինոներ, կարող են վերցնել դանակն ու իրենց հասարակական մասնաբաժինը պահանջել»:
Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հավի միսն Իրանում թանկացել է 3 անգամ:








































