ՌԴ Պետդուման պատրաստ է քննարկել փոփոխություններ կատարելու հնարավորությունը պատգամավորների էթիկայի կոդեքսում` նրանց մանդատից զրկելու վերաբերյալ, առանց սպասելու դատարանի որոշմանը: Ինչպես տեղեկացնում է «Վեդոմոստին», մանդատից զրկելու առիթ կարող է դառնալ նիստերին չմասնակցելը և ԶԼՄ-ներում ոչ կոռեկտ արտահայտվելը:
Վարչական պաշտոնյաներից մեկը «Վեդոմոստիին» հայտնել է, որ աշնանային նստաշրջանում պատգամավորներին կառաջարկվի զբաղվել մանդատից զրկելու հարցի մշակմամբ:
Այն մասին, որ այդպիսի փոփոխություններ են նախատեսվում կանոնակարգում, երկու պատգամավորներ հայտնել էին դեռ հունիսին` «իտալական գործադուլից» հետո:








































