Ի հակադրություն ԱՄՆ տարածքի մեծ մասում տիրող շոգ եղանակին` Վիրջինիա նահանգում հորդառատ անձրև է տեղացել, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ էր ունենում ընտրողների առաջ: Կարծելով, թե անձրևը շուտ կավարտվի, Օբաման շարունակել է Գլեն Ալենում 900 ընտրողների հետ իր հանդիպումը:
Նախագահը, չնայած անձրևին, չի ընդհատել իր ելույթը: Ընտրողներին ուղղված իր խոսքը նա շարունակել է առանց անձրևանոցի, միայն մի պահ դադարեցրել է խոսքը՝ սրբելու համար դեմքը, որից հետո կատակել է՝ ասելով. «Անձրևի պատճառով մենք պետք է բոլորին բուժենք»:
Ավելի ուշ, երբ անձրևը դեռևս շարունակել է, Օբաման ավելացրել է. «Այսպես թե այնպես, բոլորն արդեն թրջված են, ելույթը դադարեցնելը իմաստ չունի: Արդեն չափազանց ուշ է: Սանրվածքներ այլևս չկան»:
Նահանգ կատարած երկօրյա այցի ավարտին Օբաման քննարկել է միջին դասի անվտանգության ապահովման ծրագիրը: Նա Կոնգրեսին շտապեցնում է կրճատել միջին դասի ընտանիքներից գանձվող հարկերը:
Օբաման «թարմացրել է» իր հարձակումները հանրապետական մրցակցի՝ Միթ Ռոմնիի դեմ, նշելով, որ նրա մասնավոր կապիտալի մասին անցյալը Ռոմնիին դարձրել է Ամերիկան ղեկավարելու համար «վատ ընտրյալ»:
Երեկ CBS-ի հետ հարցազրույցի ժամանակ Օբաման խոստովանել է, որ ինքն ու կինը՝ Միշելը, իրենց բույնը դատարկ են զգում, քանի որ երկու դուստրերը ամառային արձակուրդի են մեկնել: Նրա խոսքով՝ առանց աղջիկների Սպիտակ տան միջանցքները դատարկ են, ինչը նրան տխրեցնում է: Օբաման խոստովանել է նաև, որ նախագահ լինելը ավելի է մտերմացրել իրեն ու կնոջը:












































