Չինաստանի ռազմական ծախսերը վերջին տարվա ընթացքում մեծացել են 11,5%-ով` հասնելով 104,62 միլիարդ դոլարի: Այս մասին նշվում է ICD Research-ի զեկույցում: Առաջիկա հինգ տարվա ընթացքում նախատեսվում է չինական ռազմական ծախսերի ամենամյա աճ, որը 2017 թ. արդեն կհասնի 174,9 միլիարդ դոլարի: Ներկա դրությամբ Չինաստանի ռազմական ծախսերը ամենամեծն են ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Ընդհանուր առմամբ, առաջիկա հինգ տարվա ընթացքում Չինաստանը զինամթերքի ձեռքբերման վրա կծախսի 722,4 միլիարդ դոլար: Ռազմական ծախսերի աճը պայմանավորված է չին-ամերիկյան և թայվանա-չինական հարաբերությունների սրմամբ: Ամենամեծ հետաքրքրությունը Չինաստանը ցուցաբերելու է ռազմական տեխնոլոգիաների ներկրման հանդեպ:








































