Իսրայելում ձերբակալված պաղեստինցիներին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ այցելել են նրանց հարազատները: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով պաշտոնատար անձանց: Իսրայելը փաստորեն կատարել է համաձայնագրի պայմաններից մեկը, ինչի շնորհիվ կալանավորները դադարեցրել են հացադուլը:
Հուլիսի 16-ին Գազայի 40 պաղեստինցիներ այցելել են իրենց ընտանիքի 24 անդամների, որոնք գտնվում են Ռամոնի բանտում: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը` նրանց ուղեկցել են Կարմիր խաչի աշխատակիցները:
Իսրայելական դեպարտամենտի մամլո քարտուղարը հայտնել է, որ այսուհետև ազգականները կալանավորներին կայցելեն ամեն շաբաթ:
Այցելությունները արգելվել էին 2007թ.-ին, երբ պաղեստինյան գրոհայինները առևանգել էին իսրայելցի զինվոր Հալիդա Շալիտային: Նրան ազատել են 2011թ.-ին:








































