Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում մեկնարկում է ապահովագրական վկայագրերի (պոլիս) հատկացման գործընթացը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն.
«Սեպտեմբերի 1-ից հասարակության մեծ մասն արդեն կարող է օգտվել տվյալ վկայագրից: Տվյալ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Սեպտեմբերի 1-ից այդ վկայագրերից կարող է օգտվել մինչև 600,000 թոշակառու, մինչև 100,000 ուսանող ու 0-6 տարեկան երեխա:
Իսկ դա նշանակում է, որ առողջապահական սպասարկումը հասանելի կլինի հավելյալ հարյուր հազարավոր մեր քաղաքացիների համար: Գործնականում մի քանի օր անց առողջապահության նախարարությունը կսկսի ապահովագրությունից չօգտվող բնակչության տվյալ հատվածին վկայագրերի հատկացումը»:







































