Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմակատար Ադամ Սթերլինգը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին ու ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին.
«Իրանը սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհի համար: Մեր կառավարությունները բավական հաճախ են խոսում իրանական սպառնալիքի մասին: Մենք Իրանի միջուկային ծրագիրը դիտարկում ենք որպես ահաբեկչությանն աջակցություն: Բնականաբար, այդ սպառնալիքները վերաբերում են նաև Իրանին սահմանակից երկրներին:
Ինչ վերաբերում է Իրանում Ադրբեջանի երկու քաղաքացիների ձերբակալմանը, ապա մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, սակայն ԱՄՆ-ը ներգրավված չէ այդ միջադեպում: Այդ հարցը երկկողմանի է և վերաբերում է Իրանին ու Ադրբեջանին: ԱՄՆ-ն ու Ադրբեջանը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում երկխոսելու են անվտանգության ու տնտեսական համագործակցության շուրջ:
Մենք կանոնավոր քննարկումներ ենք անցկացնում այդ հարցերի շուրջ, և ես անհամբերությամբ եմ սպասում հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք մեր կառավարությունների երկխոսությանը»:








































