Սկոտլանդ-Յարդն Էդինբուրգում հետևել և ձերբակալել է իսպանացի ամենափնտրվող հանցագործներից մեկին` 36-ամյա Բենատա Ատորասագաստի Օրդոնեսին, ով բասկյան ETA ահաբեկչական խմբավորման անդամ է:
Ինչպես հաղորդել է BBC-ին, ահաբեկիչը թաքնվում էր ավելի քան 10 տարի:
Օրդոնսեն Իսպանիայից փախել է 2011թ.: 2008թ. ֆրանսիական դատարանը նրան դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման, սակայն Օրդոնեսին հաջողվել էր փախչել:
2012թ. հունիսի վերջին Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է ETA-ի երկու անդամ: Նրանցից մեկը դատապարտվել է 2000 տարվա ազատազրկման 80-ական թվականներին իրականացրած 22 սպանությունների մեղադրանքով:







































