24 մարդ է զոհվել ուժեղ անձրևների պատճառով, որոնք տեղացել են հարավային Ճապոնիայում և բազմաթիվ ջրհեղեղների ու սողանքների պատճառ են դարձել: Եվս ութ մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին այսօր հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:
Հարավային Կյուսյու կղզու ավելի քան 260 հազար բնակիչներ տարհանման հրաման են ստացել: Եվս 140-ին խորհուրդ է տրել լքել իրենց բնակավայրերը:
Ժամանակավոր տարհանում է հայտարարվել Յանագավա քաղաքի ամբողջ տարածքում, որի բնակչությունը գրեթե 70 հազար է:
Անձրևները Կյուսուում կրում են աննախադեպ բնույթ: Ազգային օդերևութաբանական ծառայությունն այն արդեն ռեկորդային է համարել այս տարածքի համար:
Օդերևութաբանների կանխատեսումներով` ջրհեղեղները կղզու հարավում կշարունակվեն նաև առաջիկա օրերին և կընդգրկեն Ճապոնական Հոնսյու կղզու մի մասը:








































