Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը ժխտել է Վրաստանի կողմից հանրապետության դեմ նոր ագրեսիայի հնարավորությունը:
Interfax գործակալության ներկայացմամբ` Թիբիլովը հայտարարել է, որ ցանկանում է դիմել բնակչությանը և ժխտել է Վրաստանի կողմից նոր ռազմական ագրեսիայի մասին լուրերը:
«Մենք պետք է մտածենք մեր ապագայի կառուցման մասին»,- ասել է նա:
Թիբիլովը նաև հույս ունի, որ Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Ժնևյան խորհրդակցությունները կօգնեն լուծել Հարավային Օսիայի` Վրաստանի կողմից գերեվարված քաղաքացիների հարցը:
«Մեր քաղաքացիներից շատերն են անհայտ կորել 2008թ.: Մենք հույս ունենք, որ Ժնևյան բանավեճերի շնորհիվ կգտնենք այն երիտասարդներին, որոնց գերեվարել է վրացական բանդան»,- ասել է նախագահը:








































