Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի` Ռուսաստանի ազգային հավաքականը կկգլխավորի իր հայրենակից Ֆաբիո Կապելոն:
«Ֆաբիո Կապելոն այն մարզիչներից է, ում անունը կասկածներ չի հարուցում համաշխարհային ֆուտբոլում: Նա բազմաթիվ թիմեր է մարզել և բազմաթիվ հաղթանակներ տարել: Կարծում եմ` Կապելոն կկարողանա հաջողության հասնել նաև Ռուսաստանի ընտրանու հետ: Թիմը, ինչպես ես բազմիցս եմ նշել, լավ ֆուտբոլ է ցուցադրում: Կապելոն կկարողանա ճիշտ մուտեցում գտնել»,- հայտարարել է Սպալետին:







































