Իտալական զբոսանքային Costa Concordia նավի խորտակման 32 զոհերից մեկի ամուսինը շաբաթ օրը հիշատակի տապանաքար է տեղադրել աղետից ոչ այնքան հեռու` 25 մ խորության վրա: Աղետը տեղի է ունեցել ուղիղ կես տարի առաջ:
Costa Concordia նավը աղետի էր ենթարկվել հունվարի 14-ին Ջիլո կղզու ափամերձ հատվածում: Նավում եղել էր 4,5 հազար մարդ: Ողբերգության զոհ էր դարձել 32 մարդ, որոնցից երկուսը մինչ օրս անհայտ կորած են համարվում:
Էլիո Բինչենցիի կինը` Մարիա Գրացիա Տրեկարին, եղել է նավի ուղևորներից մեկը և հենց նրա մարմինը մինչ օրս հայտնաբերված չէ:
Ի հիշատակ իր կնոջ և աղետի մյուս զոհերի` Վինչենցին որոշել է տապանաքար տեղադրել ջրի տակ հենց այն վայրում, որտեղ Costa Concordia-ն բախվել է ժայռերին:
Վինչենցիի հետ 25 մ խորության վրա սուզվել է նաև Ջիլո կղզու փոխվարչապետ Մարիո Պելլեգրինին:








































