ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի կողմից քաղաքական ասպաստանի տրամադրման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում:
Փաստաթղթում նշված է, որ քաղաքական ապաստան հայցող մարդը պարտավոր է «ՌԴ ժամանելուց հետո 7 օրվա ընթացքում կամ հանգամանքների առաջացման պահից, որը թույլ չի տալիս տվյալ անձին վերադառնալ իր երկիր, որի քաղաքացին հանդիսանում է, անձամբ դիմել Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային մարմնին` միջնորդության նամակով»:
Համաձայն կարգավիճակի նոր փոփոխությունների` դիմումի քննման ընթացքում դիմումատուն պետք է նամակ ներկայացնի Ռուսաստան իր ժամանման օրինականության մասին:







































