Շոտլանդիայի ֆուտբոլային լիգայի նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ «Գլազգո Ռեյնջերս»-ը հաջորդ մրցաշրջանը կսկսի երրորդ դիվիզիոնում (ըստ ուժի` 4-րդն է Շոտլանդիայում):
Երկրի 54-ակի չեմպիոններին, ովքեր լուրջ ֆինանսական խնդիրների են բախվել, չեն թույլատրել մասնակցել Շոտլանդիայի Պրեմիեր Լիգայի խաղարկությանը: Ակումբների մեծ մասը դեմ է քվեարկել թիմն առաջիկա խաղարկությունում ըդգրկելուն:
Հանրահայտ ակումբը չի կարողացել վճարել պարտքերը, որոնք կազմում են 50 մլն ֆունտ:










































