Լոս Անջելեսում 77 տարեկանում վախճանվել է կինոպրոդյուսեր Ռիչարդ Զանուկը, որը հայտնի է «Ծնոտներ», «Վարորդ միսս Դեյզին», «Երաժշտության հնչյուններ», «Խարդախություն» և «Բոժոժ» ֆիլմերով: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, նա մահացել է սրտի կաթվածից` Բևերլի Հիլզի իր տանը:
Ռիչարդ Զանուկը 20th Century Fox ստուդիայի ղեկավար Դերիլ Զանուկի և համր ֆիլմերի դերասանուհի Վիրջինիա Ֆոքսի որդին էր:
Զանուկն իր կարիերան սկսել է հայրիկի ընկերությունում, իսկ 1970-ականներին հիմնադրել է սեփական պրոդյուսերական ընկերությունը: Այդ շրջանում նա աշխատել է «Խարդախություն» և «Ծնոտներ», ինչպես նաև Սթիվեն Սփիլբերգի առաջին՝ «Շուգարլենդյան էքսպրես» ֆիլմերի վրա վրա:
«Վարորդ միսս Դեյզին» ֆիլմի համար Զանուկը 1990 թվականին արժանացել է Օսկարի:
2012-ին թողարկված Թիմ Բերտոնի «Մութ ստվերները» Զանուկի վերջին աշխատանքն է:







































