«ՀԺ»-ի տեղեկություններով՝ բավականին թվով թոշակառուների այս ամիս դեռ չեն վճարել կենսաթոշակները: Շատերը դիմում են, մասնավորապես, Երևանի թիվ 91 փոստային բաժանմունք` կենսաթոշակ ստանալու ակնկալիքով, բայց վերադառնում են ձեռնունայն:
«Մեզ ահազանգողները դժգոհում էին, որ հայտնվել են սոցիալական դժվարին վիճակում: Կենսաթոշակառուներին, որոնց մինչ այժմ գումարը վճարել է«ՎՏԲ-Հայաստան» բանկը, այսօր արդեն չի վճարում՝ ուղարկում է փոստային բաժանմունք, փոստում էլ կենսաթոշակառուներին ասում են, որ իրենց ցուցակներում նրանց անունները չկան, իսկ լրացուցիչ ցուցակ դեռ չի տրամադրվել: Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամլո քարտուղար Արամայիս Շահբեկյանը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով այս խնդրին, ասել է, թե ծառայությունն իր գործընկերների հետ աշխատանքային կարգով լուծում է տվել այդ խնդրին:
Թե հատկապես ինչն է պատճառը, որ բանկը հրաժարվում է վճարել կենսաթոշակները, Արամայիս Շահբեկյանը չի մանրամասնել՝ նշելով, որ դրանք անհատական խնդիրներ են, ամեն մեկինը` տարբեր:
Նա նաև խնդրել է` եթե դեռևս կան մարդիկ, որոնք կենսաթոշակի վճարման հետ կապված խնդիրներ ունեն, դիմեն իրենց կամ տարածքային բաժին, ինչպես նաև զանգահարեն սոցապծառայության թեժ գիծ՝ 1-14 հեոախոսահամարով: Զանգերն, ի դեպ, բջջային հեռախոսներից անվճար են: Անվճար Է նաև Երևանի ֆիքսված հեռախոսներից»:








































