Ամերիկացի դերասան Մայքլ Կլարկ Դունկան, որը հանդիսատեսին հայտնի է «The Green Mile» ֆիլմի Ջոն Կոֆֆի դերով, հոսպիտալացվել է, ուրբաթ օրը հաղորդել է Reuters գործակալությունը: Դերասանի սիրտը կանգ է առել:
Վաղ առավոտյան դերասանի ընկերուհին բժիշկ է կանչել: նա տեսել է, որ Դունկանի սիրտը վատացել է: Բժիշկները նրան հասցրել են հիվանդանոց`ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
TMZ ալիքի տեղեկությամբ տվյալ պահին 54-ամյա դերասանի վիճակը կայունացել է, բժիշկները փորձում են հասկանել, թե ինչն է հանգեցրել սրտի կանգին:
Բացի «The Green Mile»-ից՝ Դունկանը հայտնի է նաև “Armagedon» The Whole Nine Yards», The Scorpion King» ֆիլմերից:








































