Անգլիական մամուլի տեղեկացմամբ` Լոնդոնի «Չելսի»-ի ավագ Ջոն Թէերին անմեղ է ճանաչվել «Քուինզ Փարք Ռեյնջերս»-ի պաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություններ հնչեցնելու գործում: Նման որոշում է կայացրել Վեսթմինստերյան շրջանային դատարանը:
Հիշեցնենք, որ 31-ամյա խաղացողը հերքում էր ռասիզմի մեղադրանքները` նշելով, որ պարզապես կրկնել է Ֆերդինանդի` «Լոֆթուս Ռոուդ»-ի հետ կայացած դերբիում կատարած արտահայտությունը:
Թերիի մեղավորության հաստատման դեպքում «Չելսի»-ի ավագը կպատժվեր առավելագույն` 2.5 հազար ֆունտով:










































