Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Պառլամենտը հանգստավայր չէ

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:


– Սոցիալական ցանցերը այսօր Հայաստանում մեծ տարածում են գտել և դրանցում ընթացող շատ քննարկումներ բավականին լուրջ են և կարևոր: Սոցիալական ցանցերը շատ արագ են արձագանքում երկրում տեղի ունեցող իրադարձություններին և շատ հաճախ հենց այդ ցանցերն են կատարում կազմակերպչական, մարդկանց մեկ գաղափարի և նպատակի շուրջ հավաքելու ֆունկցիան: Ձեր գնահատմամբ, սոցիալական ցանցերն ի՞նչ դեր ունեն քաղաքացիական հասարակության ձևավորման և կայացման մեջ:


– Սոցիալական ցանցերի արդի գործառույթներն այսօր, անշուշտ, կարևոր են և որոշ հարցերում նաև մարդկային հարաբերություններում հեղափոխական նշանակություն ունեն: Մասնավորապես, Facebook ինտերնետային սոցիալական ցանցի «բնակիչներն» ավելի շատ են, քան որոշ պետությունների բնակչությունը: Սակայն, տեղեկատվական տեխնոլոգիաների դերը քաղաքական կյանքում չպետք է գերագնահատել: Պետությունն է, որ հարյուրավոր տարիներ զբաղեցնում է մենաշնորհային դիրքը հասարակության կառավարման հիմնական հարցերում, և որևէ սոցիալական ցանց պետությանը չի փոխարինի: Իհարկե, պետության դերը հասարակական կյանքում մշտապես վիճարկվում է, և քաղաքացիական հասարակություն հասկացությունը հենց այդ նպատակին է ծառայում: Չպետք է մոռանալ, որ հենց քաղաքացիներն են պետությանը լիազորել այն իրավունքներով և պարտականություններով, որոնցով հանդերձ պետությունը պիտի իրականացնի կառավարման գործընթացները: Մասնավորապես, պետությունն է ապահովում ազգային և հասարակական անվտանգությունն ու համերաշխությունը, և այս դերերում պետությանը ոչ մի այլընտրանքային կառույց լիարժեքորեն չի փոխարինի: Եվ եթե անգամ պետությունը չի կատարի իրեն վստահված գործառույթները, չապահովի կարգուկանոն, հասարակական համերաշխություն և խաղաղություն, տնտեսական բարեկեցություն և զարգացում, այն ուշ թե շուտ կփոխարինվի, բայց ոչ` Ինտերնետային սոցիալական ցանցերով կամ այլ կառույցներով, այլ դարձյալ` մեկ այլ պետությամբ:


  Եգիպտոսի և Թունիսի արդի հեղափոխական շարժումները սկսվեցին հենց սոցիալական ցանցերից, հենց Facebook-ում սկսվեցին բողոքի դրսևորումները և հենց այնտեղ որոշվեց փողոց դուրս գալու օրն ու ժամը: Պարոն Աթանեսյան, Ձեր կարծիքով, սոցիալական ցանցերը կարո՞ղ են դառնալ 21-րդ դարի հեղափոխությունների հիմնական դրոշակակիները:


– Նախևառաջ, սոցիալական ցանցերը միշտ եղել են և կլինեն` այդպիսին է ցանկացած հասարակության կառուցվածքը: Ցանկացած հասարակության մեջ մարդիկ կապված են ուղղակի և միջնորդավորված կապերով, և այդ կապերի շնորհիվ իրականացնում են իրենց գործունեությունն ու միջանձնային հարաբերությունները, այնպես որ սոցիալական ցանցը գոյություն ունի անկախ արդի տեղեկատվական տեխնոլոգիաներից: Այլ հարց է, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, մասնավորապես` բջջային հեռախոսակապն ու Ինտերնետը, նպաստում են իրական սոցիալակն ցանցերի զարգացմանը, տեղեկատվության փոխանցման և կապի արագացմանը և հեշտացմանը, որոնց շնորհիվ է, որ իրական սոցիալական ցանցերը մասամբ տեղափոխվում են ոչ-իրական, այսպես կոչված «վիրտուալ» աշխարհ: Սոցիալական տարբեր կապերով միավորված մարդիկ իրենց հարաբերությունների մի մասը տեղափոխում են ոչ-իրական դաշտ` նախընտրելով շփվել ոչ թե անմիջապես, այլև` հեռախոսով, Ինտերնետ-միջոցներով, դրանով իսկ իրական կապերի և հարաբերությունների մեջ ներդնելով միջնորդավորված շփման նոր ձևեր: Անշուշտ, նման շփումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հատկություններ, և լինելով արագ ու ապահովելով լայն ծածկույթ` «վիրտուալ» սոցիալական ցանցերը կարող են արագորեն մոբիլիզացնել մեծ քանակությամբ մարդկանց` որոշակի գործընթացներին, մասնավորապես` ցույցերին մասնակցելու նպատակով, ինչը տեղի ունեցավ նաև վերջին իրադարձությունների ժամանակ Եգիպտոսում: Բնականաբար, Ինտերնետային սոցիալական ցանցը որպես չեզոք տեխնիկական հնարավորություն չի կարող լինել հեղափոխության պատճառը, բայց կարող է լինել դրա միջոցներից մեկը, և այդ իմաստով Եգիպտոսի դեպքերը նորույթ չեն: Դեռևս տասը տարի առաջ` 2001թ, երբ Ֆիլիպիններում նախագահ Ջոզեֆ Էստրադայի գործունեության անարդյունավետության պատճառով իրեն իմպիչմենտի ենթարկելու խնդիրն էր դրված, և սենատը հակված չէր իրենից հրաժարական պահանջել, հասարակությունը, դժգոհ լինելով Էստրադայից և իմանալով սենատում տիրող նախագահամետ տրամադրության մասին, կարճ ժամանակում միլիոնավոր ցույցեր հավաքեց, ողողեց մայրաքաղաքի գլխավոր փողոցները` պահանջեց արդարացի որոշում: Չորս օր շարունակված համազգային ցույցերի արդյունքում նախագահ Ջոզեֆ Էստրադան հրաժարական տվեց և, հեռանալով պաշտոնից, ամեն ինչում մեղադրեց «բջջային հեռախոսներով երիտասարդներին»: Եվ իրոք, այդ միլիոնավոր ցույցերը կազմակերպվեցին բջջային հեռախոսների sms հաղորդագրությունների միջոցով. մեկ շաբաթվա ընթացքում մոտ 7 միլիոն հաղորդագրություն է ուղարկվել նախագահ Էստրադային պաշտոնից հեռացնելու անհրաժեշտության և ցույցերի կազմակերպման մասին: Հիշեցնեմ, դա եղել է տաս տարի առաջ, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները ավելի թույլ էին, պակաս տարածված, քան այսօր:


Բայցևայնպես, տեղեկատվական արդի տեխնոլոգիաների, մասնավորապես Ինտերնետ-ցանցային միջոցների, բջջային հեռախոսների օգտագործումը արդյունավետության առումով միանշանակ չէ: Օրինակ` Բելոռուսում, որն ունի զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներ և նախագահական ընտրությունների ժամանակ դրանք փորձում էին օգտագործել ընդդեմ Լուկաշենկոյի, արդյունքի չհասան: Նույնը չհաջողվեց նաև ընդդիմությանը Իրանում` նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ: Ինտերնետային սոցիալական ցանցերի, բջջային հեռախոսների և այլ ժամանակակից տեղեկատվական միջոցների օգտագործումը քաղաքական շարժումների կազմակերպման գործում, անշուշտ, կարևոր է, բայց այդ ամենի հիմքում դարձյալ նրված է քաղաքացու ակտիվ դիրքորոշումը:


 – Արաբական աշխարհում, որտեղ կան կարծր սովորույթներ, այսօր եռում է հեղափոխության շունչը: Կարելի՞ է ասել, որ հասարակությունների մտածելակերպն է գնալով փոփոխվում և արդյո՞ք ցույցերը Եգիպտոսում դոմինոյի էֆեկտի տեսքով շարունակություն կունենան մյուս արաբական երկրներում:


– Փոփոխությունների հանդեպ մարդկանց վերաբերմունքը շատ հաճախ կախված է ազգային բնավորության առանձնահատկություններից, և երբ խոսք է գնում արաբական աշխարհի մասին, պետք է հաշվի առնել ավանդական դարձած վարքի ձևերն ու կանոնները, որոնցով այդ աշխարհի մարդիք առաջնորդվել են դարերի ընթացքում և առաջնորդվում են նաև այժմ: Ավանդական վարքը վերաբերում է նաև իշխանության ձևավորման և ընկալման ձևերին: Այդ մասին, մասնավորապես, մեկ դար առաջ գրել է հայտնի գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերը, որը սահմանել է ավանդական տիպի լեգիտիմությունը որպես այնպիսի իշխանություն, որին ընլակում և ընդունում են, քանի որ այդպես ընդունված է, քանի որ երկար տարիներ այդպես է եղել: Նման իշխանություն դառնում է ժողովրդի համար սովորական, կենցաղային դարձած երևույթներից մեկը, որի անհրաժեշտությունը կամ գործառույթները չեն վիճարկվում, թեև կարող են անբավարար և անարդյունավետ լինել: Այսպես, եթե եգիպտացիները հանդուրժել են իրենց նախագահին 30 տարի, ապա դա արել են և՛ մոմի լույսի տակ, և՛ էկեկտրականության, և՛ բջջային հեռախոսների, և՛ Ինտերնետային սոցիալական ցանցերի առկայության պայմաններում: Պրոբլեմը նրա մեջ չէ, թե կարող են արդյոք բնակիչները տապալել իրենց նախագահին, այլ ուզում են, թե ոչ: Եթե ուզենան, ապա կարող են նույնիսկ քարերի օգնությամբ դա անել: Արաբական աշխարհի պետությունների մեծ մասում իշխանության ձևավորումն ու գործառնությունը ավանդաբար բնույթ է կրում, ուստի հազվադեպ է վիճարկվում: Տեղեկատվական տեխնոլոգիաները նման հարցերում զուտ միջոց են և կախված են դրանք կիրառողներից:


– Իսկ այդ դեպքում Ձեր նշած կատեգորիաների մեջ ի՞նչն է փոխվել:


– Փոխվել է այն, որ Եգիպտոսում իշխանությունն այլևս արդյունավետ չէ, այն, ինչ կարող է լինել ցանկացած պետությունում` ամենազարգացած և ամենահետամնաց: Եթե արդյունավետ չլինի Օբամայի իշխանությունը, ապա նրան էլ իմպիչմենտի կենթարկեն, անկախ բջջային հեռախոսներից և Facebook-ից, բնականաբար դրա վերաբերյալ քննարկումները մենք կտեսնենք Facebook-ում և այլ Ինտերնետային սոցիալական ցանցերում, սակայն ամեն դեպքում իշխանության արդյունավետությունը չափվում է ոչ թե տեղեկատվական միջոցների կողմից այդ երևույթների մատուցմամբ, այլ քաղաքականության իրականացման արդյունավետությամբ և հասցեականությամբ:


– Հայաստանում բնակչությունը դժգոհ է իշխանությունների գործունեությունից, բայց չի պայքարում, չի ըմբոստանում, օրինակ` եգիպտացիների պես: Այսօր հաճախ նշվում է, թե հայ ժողովուրդը սոցիալական բունտ, ըմբոստություն չի սիրում. Դուք համաձա՞յն եք այդ կարծիքի հետ:


– Լինելով արևելյան տիպի հասարակություն` մենք ավանդապաշտ ենք, նախընտրում ենք այն, ինչին սովոր ենք, մենք սովոր ենք դրան և այլևս չենք ուզում դա փոխել, լինի դա լավ, թե վատ երևույթ: Օրինակ` մենք սովոր ենք աղբի կույտերին քաղաքի կենտրոնում և նույնիսկ հարց չենք տալիս, թե ինչու է դա այդպես: Տեղումների ժամանակ մայրաքաղաքում տրանսպորտի աշխատանքն անպայման խափանվում է, և դա այնքան սովորական է դարձել, որ զարման ք առաջանցնում ոչ թե դա, այլև տրանսպորտի նորմալ աշխատանքը վատ եղանակին: Հայաստանցիները սովոր են ծխախոտը նետել գետնին, և դա անում են` ոչ թե գետինը կեղտոտելու նպատակով, այլ որովհետև այդպես հարմար է, այդպես սովոր են: Նույնը կարելի է ասել իշխանության հանդեպ վերաբերմունքի մասին. եթե այն արդյունավետ է աշխատում, մենք սովորում ենք այդ վիճակին և կարծում, որ այդպես էլ պիտի լինի: Եթե ոչ, ապա դարձյալ համակերպվում ենք, սովորում, ավանդույթ դարձնում:


– Այսինքն` հայ ժողովրդի «համբերության բաժակը» ե՞րբ է լցվելու:


– Նախ չպետք է մոռանալ, որ այդ «համբերության բաժակը» նույնն է հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչների մոտ` թե շարքային քաղաքացիների և թե’ վերնախավի մոտ: Այն ինչ դուր չի գալիս շարքային հային, դուր չի գալիս նաև պատգամավորին: Տարբերությունն այն է, որ շարքային քաղաքացու կողմից այդ իրավիճակին դիմակայելու հնարավորություններն ավելի շուտ են սպառվում, քան` պատգամավորինը: Բայց ցավոք, լցվում է ոչ թե համբերության բաժակը, այլ Երևանից արտասահման մեկնող ինքնաթիռները և ավտոբուսները: Հայ ժողովուրդը, լինելով աշխատասեր, լինելով ելք փնտրող և գտնող, չհուսահատվող, ինչը կա նաև մեր հեքիաթների մեջ, ամենավատ վիճակից ելք է փնտրում և խնդրի լուծման փոխարեն այն շրջանցում է, ինչպես շրջանցում է օրենքը` դրան հետևելու փոխարեն: Հայ մարդը փնտրում է այն անցքը, որից կարելի է հիմնախնդիրներով լի համակարգից դուրս պրծնել, և այսօրվա հայաստանյան հիմնախնդիրները միասնական ուժերով լուծելու փոխարեն և’ շարքային քաղաքացին, և’ բիզնեսմենը, և’ պատգամավորը կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում բռնել են օդանավակայանի ուղին: Կրկնեմ. նույնը վերաբերում է և’ պաշտոնյաներին, և’ շարքային քաղաքացիներին: Հարմարման հոգեբանությունը, հիմնախնդրի շրջանցելը` այն լուծելու փոխարեն, և վարքի համընդհանուր կանոններից շեղվելը սովորություն է դարձել: Օրինակ` երբ Ռուսաստանը հերթական անգամ թանկացրեց (և ապագայում անընդհատ կթանկացնի) Հայաստանին մատակարարվող գազի գինը, հայաստանյան ներկայացուցիչները փոխանակ մեղմեն հայ ժողովրդի առանց այդ էլ ծանր վիճակը` հարմարվեցին դրան, նաև` օգուտ ստանալով ստեղծված իրավիճակից, Ռուսաստանի կողմից սահմանված նոր գնին ավելացնելով համարյա նույնքանը` սեփական գրպանը լցնելու նպատակով: Շարքային բնակիչը, թանկ գնով գազ ստանալով դարձյալ չի ըմբոստանում, այլ մտածում է լրացուցիչ գումարներ հայթայթելու մասին այլ աղբյուրներից, և այդպես շարունակ: Բնականաբար, նման գործընթացներ երկար շարունակվել չեն կարող, և արդյունքում բերում են ամբողջ համակարգի բարոյազրկմանն ու քայքայմանը:


– Այսինքն մենք պասի՞վ ըմբոստացող ենք:


  Ես կասեի, մենք ոչ թե պասիվ ըմբոստացող ենք, այլև` ակտիվ համակերպվող: Մասնավորապես` արտագաղթող մարդը քաջ գիտակցում է, որ պիտի իր գնացած երկրում այնքան ակտիվ ու ճկուն լինի, որպեսզի կարողանա ոչ միայն գոյատևել, այլ նաև հարստանալ, գերազանցել տեղացիներին: Սա ակտիվ հարմարման մտածողություն է, բայց հայերիս դեպքում հազվադեպ է համընկնում հայրենասիրության, սեփական պետության հանդեպ հավատքի և փոխադարձ վստահության հետ:


Երբ հրեաները ներդրումներ էին անում սեփական պետության մեջ և սկսած վերնախավից մինչև շարքային քաղաքացի անպատվաբեր չէին համարում կառուցել իրենց քաղաքները, մաքրել փողոցներն աղբից, օրինակ ծառայել սեփական երեխաներին և նույնը պահանջել անխտիր բոլորից` նախագահին և վարչապետից սկսած մինչև շարքային քաղաքացին, ապա Հայաստանն իր անկախության 20 տարիների ընթացքում ռազմավարական նշանակություն ունեցող նման մշակույթ չի ձևավորել:  Անձի դեպքում 20 տարեկան լինելը հասունության նշան է, այդ տարիքում նույնիսկ կարելի է ամուսնանալ և երեխա ունենալ: Հայաստանն այսօր 20 տարեկան է դառնում, բայց ի վիճակի չէ «երեխա ծննդաբերել», որովհետև չի հասունացրել պետական իշխանության մարմինների արդյունավետ և հասցեական գործունեությունը, չի կայացրել բոլորի համար ընդհանուր և պարտադիր օրենսդրական դաշտը, չի ապահովել օրենքի գերակայության համակարգ և հայրենասիրության մշակույթ: Մենք չենք արժևորել անխախ պետություն լինելու բուն արժեքը, չենք վայելում հասունությունը և չենք ապացուցում ինքնուրույն ճիշտ որոշումներ ընդունելու մեր կարողությունը: Միայն իշխանություններին մեղադրելը միակողմանի և սխալ կլիներ. դա բոլորիս խնդիրն է: 


– Իշխանական կոալիցիայի անդամներն այսօր իրենց ճակատագիրը գալիք ընտրություններում կապում են դրսի, մասնավորապես Ռուսաստանի հովանավորության հետ և ոչ մեկին հետաքրքիր չէ, թե ում է նախընտրում ժողովուրդը: Կարծես թե ժողովուրդն էլ համակերպվել է այդ հանգամանքի հետ: Ձեր կարծիքով, ինչո՞ւմն է խնդիրը:


– Համակերպումը հատուկ է մեզ և մենք սովոր ենք, որ իշխանությունը մեզանում ձևավորի դրսի ազդեցությամբ, այնպես, ինչպես սովոր ենք, որ մեր փոխարեն դրսի աղբը ինչ-որ մեկը պիտի հավաքի, և փոխանակ չաղտոտենք մեր բնակավայրը` դժգոհում ենք, թե ինչու է այն աղբի մեջ կորած, մեծ և փոքր խնդիրների մեջ մեղադրում «իշխանություններին», «ընդդիմությանը», «աշխարհի հզոր պետություններին», և այլն: Նույնը վերաբերում է նաև Ձեր հարցին: Եթե որևէ քաղաքական ուժ իր ջանքերի, աշխատանքի, հայրենասիրության և ազգային շահերին նվիրվածության շնորհիվ իրոք վաստակի բնակչության աջակցությունը, ապա Ռուսաստանը կամ մյուսները ոչինչ չեն կարող փոխել, որովհետև դա քո տան բնակիչների որոշումն է, և հարևաններդ այն չեն կարող փոխել: Ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան չեն գնալու որևէ պետության բնակչության դեմ, նրանք գնում են միայն լիդերի դեմ, այն էլ` իրենց պետություններում անարդյունավետորեն կառավարող և հեղինակազուրկ լիդերների, ինչպես Եգիպտոսի նախագահն է, կամ Սադդամ Հուսեյնն էր Իրաքում: Դարձյալ, ցավոք, Հայաստանի անկախության տարիների ընթացքում ոչ մի առաջնորդ լիարժեքորեն չի օգտագործել բնակչության աջակցությունը, ներուժը, վստահությունը, մտավոր և մասնագիտական ունակությունները, աշխատասիրությունն ու հայրենասիրությունը. բոլորին բնակչության զուտ անձնագրային նտվյալներն են հետաքրքրում:


– 2011-ը նախընտրական տարի է, պարոն Աթանեսյան, Ձեր գնահատմամբ ո՞ր լծակներն են որոշիչ լինելու առաջիկա ընտրություններում: Արդյո՞ք այս անգամ էլ գործելու են ավանդական «դրսի դաբրոն», ընտրակաշառքը, քվեաթերթիկներ լցնելը, թե՞ փոփոխություններ, այդուամենայնիվ, կլինեն:


– Ցավոք սրտի մենք ոչ միշտ ենք դրական ավանդույթներ պաշտում, մասնավորապես, վերջին ժամանակներում հիմնականում չենք պաշտում ավանդական ընտանիքի արժեքները, կրոնական ավանդույթները: Բայց, ցավոք, քաղաքականության մեջ մեզանում արմատացած այդ բացասական ավանդույթները մենք պահպանում ենք և շարունակում: Ձեր նշած բոլոր երևույթները լինելու են, կրկնվելու են և շարունակվելու են: Ցավոք, չի երևում, որ այն մարդիկ, ովքեր ջանում են զբաղեցնել Ազգային ժողովի աթոռները, մտածեն այն մասին, որ այդ աթոռը զբաղեցնելով սկսելու են զբաղվել բնակչության խնդիրներով, լծվելու են ծանր հանրային հոգսերին: Այսօր Ազգային ժողովում հայտնվել ցանկացողները որպես դժվար փուլ պատկերացնում են ոչ թե պատգամավորի դերում ժողովրդին ծառայելը, այլ` Ազգային ժողով հասնելը, այդտեղ հայտնվելը, որից հետո պատրաստվում են հանգստանալ և վայելել, մոռանալով, որ պառլամենտը հանգստավայր չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում