Իսլանդիայում Ջուլիան Ասանժի Wikileaks նախագծի ներկայացուցիչները հաղթել են Valitor ընկերության` Visa ու MasterCard վճարային համակարգերի տեղական օպերատորի դեմ դատը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Դատարանն անօրինական է ճանաչել վճարային համակարգի հրաժարումը` կատարել Wikileaks-ի փոխանցումներն ու պահանջել է 14 օրում հնարավորություն տալ իրականացնել դրամանական վճարումներ:
Վճարումները ժամանակին չկատարելու դեպքում դատարանի որոշմամբ Valitor-ը պատրավորված կլինի վճարել տուգանք 800 հազար իսլանդական կրոն (6200 դոլար) օրական:
Wikileaks կայքը հայտնի է գաղտնի տեղեկատվության հարյուրավոր փաստաթղթերի հրապարակմամբ:








































