ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցին և նրանց հայտարարությանն անդրադառնալով, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը կարծիք հայտնեց, որ այդ ամենը բարի ցանկություն է, որպեսզի արդարացնեն, թե ՄԽ-ն գործում է և աշխատանք է կատարում:
«Վստահ եմ, որ որևէ առաջընթաց չկա: Միակ առաջընթացը, որ այս` իրենց մտածված կամ անմիտ գործողություններով նրանք կարող են ստանալ` դա պատերազմն է»,- ասաց Բալանյանը:
Նրա խոսքերով, սա շարքային հայտարարություն էր, որը որևէ հետևանքներ չի ունենալու: