«Բարսելոնա»-ի ֆանատները դիմել են ակումբի նախագահին` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության առաջին հանդիպմանը «Ռեալ»-ի դեմ «Բարսա Բ»-ն (ակումբի երիտասարդական թիմը, որը հանդես է գալիս Սեգունդայում ) «դուրս բերելու» խնդրանքով: Ֆանատները ցանկանում են նման ձևով իրենց բողոքն արտահայտել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի` մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որակազրկումը չեղյալ հայտարարելու որոշման դեմ:
«Վիլանովայի դեմ ուղղված հարձակումն անպատասխան թողնելն անթույլատրելի էր: Ակումբը չպետք է համաձայներ ֆուտբոլի ֆեդերացիայի նման որոշման հետ»,- նշվում է երկրպագուների հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին` «Նոու Քամփ» մարզադաշտում:






































