Կանադական Վինդզոր և ամերիկյան Դեյթրոյթ քաղաքները միավորող թունելը հինգշաբթի փակվել է ստացված հեռախոսային սպառնալիքի պատճառով, ըստ որի` թունելում ռումբ է տեղադրված եղել: Հեռախոսազանգը ստացվել է տեղական ժամանակով 12.30-ին
Թունելը տարհանվել և փակվել է, որից հետո ստուգում է իրականացվել: Պայթուցիկի ոչ մի հետք չի հայտնաբերվել:
Թունելը, որով օրեկան երթևեկում է 27-29 հազար ավտոմեքենա պետք է բացվի ամենամոտ ժամանկերում:









































