Կիպրոսի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ`բողոքելով կղզու հարավում Թուրքիայի կողմից ռազմածովային ուսումնական մարզումների անցկացման դեմ: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն:
Ստեֆանուի խոսքերով` մարզումներն այսօր անցկացվել են կղզու հարավում` Կիպրոսի բացարձակապես տնտեսական տարածքում:
Դրա հետ մեկտեղ թուրքական իշխանությունները Կիպրոսին չեն տեղեկացրել այդ մասին:
Նա հայտնել է, որ Միջերկրական ծովի արևելքում ընթանում է Մեծ Բրիտանիայի և Իսրայելի զինված ուժերի ռազմական մարզումները, սակայն ի տարբերություն Թուրքիայի, այդ երկրները դիմել են Կիպրոսի Հանրապետությանը համապատասխան թույլտվություն ստանալու համար:









































