Գիտնականները ցույց են տվել, որ Գուամ կղզու բնակիչ հանդիսացող շագանակագույն բոյգան կարող է հաղթահարել ուղղահայաց խոչընդոտները, որոնք նրա հասակից աննշան են տարբերվում: Օձի ունակությունների վերաբերյալ գիտական հոդվածը տպագրվել է Journal of Evolutionary Biology ամսագրում:
Հետազոտողները նրան դրել են խոչընդոտներով ուղու վրա և տեսագրել, թե ինչպես է սողունը հաղթահաել ուղղաձիգ և հորիզոնական հեռավորություններն առանց օգնության: Պարզվել է, որ ծառաբնակ օձերը ուղղաձիգ ճանապարհն ավելի հեշտ են հաղթահարում, քան հորիզոնականը:
Բոյգաները կարողացել են ելնել բարձունքի վրա, որը կազմել է նրանց հասակի 85 տոկոսը:
Բոյգաներն ապրում են Ավստրալիայի հյուսիսում և Պապուա-Նոր Գվինեայում: 7 տասնամյակ առաջ դրանք տեղափոխվել են Գաում կղզի, որտեղ նախկինում օձեր չեն եղել: Իրական թշնամիների բացակայության պատճառով, սողունները անդառնալի վնաս են հասցրել կղզու էկոհամակարգին: Նրանք ոչնչացրել են տեղի ֆաունայի զգալի մասնը, հիմնականում՝ թռչուններին: Ներկայում օձերի պոպուլյացիան կղզում ամենամեծն է աշխարհում՝ 1 քկմ-ին բաժին է ընկնում 2000 օձ:
Գիտնականները կարծում են, որ բոյգաների ճկունությունը կարող է օգտակար լինել ինժեներների համար:








































