«Միլան»-ը փնտրում է հարձակվողի և պաշտպանի, ովքեր կկարողանան փոխարինել Իբրահիմովիչին և Սիլվային:
ՊՍԺ-ից 65 մլն եվրոյի առաջարկ ստանալուց հետո «Միլան»-ի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել այնպիսի խաղացողների, ովքեր կուժեղացնեն թիմը:
Ըստ տեղեկատվության` իտալական ակումբը հետաքրքրվում է Կարլոս Տևեսի ծառայություններով: Արգենտինացու տեղափոխությունը «Միլան» չկայացավ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց այժմ «ռոսոներիներ»-ը վճռական են տրամադրված: Որպես պահեստային տարբերակ` քննարկվում է նաև Տևեսի թիմակից Էդին Ձեկոյի տրանսֆերի ձեռք բերման հարցը:
Դավիդ Սիլվայի հեռանալու դեպքում «Միլան»-ը կփորձի ձեռք բերել «Վասկո դա Գամա»-ի ֆուտբոլիստ Դեդեի կամ «Կալյարի»-ի խաղացող Դավիդե Աստորիի իրավունքները:








































