Հուլիսի 12-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի փաստաթղթերը: Մեքենան բեռնված է եղել մոտ 3.5 խմ փայտանյութով:
Վարորդը հայտարարել է, որ փայտանյութն ինքն ապօրինի հատել է հուլիսի սկզբներին` Վահագնի գյուղի վարչական տարածքին հարակից անտառից:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն: