Գերմանական ոստիկանությունը հուլիսի 11-ին տարհանել է Հաննովերի կենդանաբանական այգու այցելուներին` փախած 7 շիմպանզեների պատճառով, գրում է NDR-ն: Կենդանիներից մեկը փախչելիս ոտքի տակ է գցել 5-ամյա աղջնակին, որի արդյունքում նա ստացել է գլխի վնասվածք, հաղորդում է Hannoversche Allgemeine Zeitung-ը՝ հղում անելով կենդանաբանական այգու ներկայացուցչին:
Հինգ կապիկներին հաջողվել է փախչել այն ժամանակ, երբ նրանց կերակրելիս են եղել: Ականատեսները վստահեցրել են, որ կենդանիները փախել են՝ բարձրանալով ծառերի վրա: Սակայն կենդանաբանական այգու աշխատակիցները վստահեցրել են, որ ծառերի ճյուղերն առավոտյան կտրվել էին:
Կենդանաբանական այգու աշխատակիցները ոստիկանություն և հրշեջներ են կանչել, որոնք շրջապատել են տարածքը: Այնտեղ եղել է մոտ 2.5 հազար մարդ, որոնց փակել են կենդանաբանական այգու անվտանգ տարածքում: Այդ ընթացքում կենդանիները հանգիստ վազվել են այգու տարածքում: Փախած կենդանիներից չորսն իրենց կամքով վերադարձել են իրենց վանդակ, և միայն մեկին`40-ամյա Մաքսի շիմպանզեին են աշխատակիցները բռնել և հետ վերադարձրել վանդակ:








































