«Թալիբան» շարժման անդմների բացարձակ մեծամասնությունը «Ալ-Քաիդային» անեծք են համարում, հայտարարել է բարձրաստիճան թալիբներից մեկը, New Statesman-ին տված հարցազրույցում:
«Թալիբանի» առնվազն 70%-ը բարկացած է «Ալ-Քաիդայի» վրա: Մեր մարդիկ այն անեծք են համարում`ուղարկված երկնքից: Անկեղծ ասած ես թեթևություն զգացի, երբ իմացա Ուսամա Բեն Լադենի մահվան մասին: Իր գործողություններով նա ավերում էր Աֆղանստանը»,- պարբերականը մեջբերում է «Թալիբանների» առաջնորդներից մեկի խոսքերը, հաղորդում է Inter Faxx-ը:
Նա նաև հավելել է, որ «Թալիբանների» կողմից Քաբուլի գրավումը անհավանական է թվում:
«Թալիբների ցանկցած առաջնորդ, ով համարում է, թե կարող է գրավել Քաբուլը, լուրջ սխալ է թույլ տալիս: Այնուամենայնիվ, շարժման ղեկավարությունը չի կարող իրեն թույլ տալ խոստովանել իր թուլությունը: Այդ խոստովանությունը կքայքայեր մարտիկների ոգին»,- նշել է հրատարակության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ աֆղնական կառավարության հետ երկխոսությունը անիմաստ է, քանի որ Աֆղանստանում իսկական իշխանությունը պատկանում է ԱՄՆ-ին:
Թալիբների առաջոնրդը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ն Աֆղանստանում խաղաղության հասնելու ճանապարհին խոչընդոտ է հանդիսանում:
«Ամբողջ աշխարհը ձգտում է «Թալիբներին» ներկայացնել, որպես վայրենի, անքաղաքակիրթ շարժում, որը մերժում է միջազգային նորմերը և հետաքրրքված չէ կառավարությամբ: ՆԱՏՕ-ն վստահեցնում է, որ խաղաղություն է ուզում և որ «Թալիբանը» խոչընդոտում է դրան, քանի որ հրաժարվում է կապերը խզել «Ալ-Քաիդայի» հետ: Մենք ՆԱՏՕ-ին ուզում էինք նույն կերպ ցույց տալ, թե ով է իրականում խաղաղության ճանապարհին խոչընդոտում»,-ասել է պարբերականի զրուցակիցը:








































