Ամերիկյան JetBlue ավիաընկերության օդաչու Քլեյթոն Օսբորնի ոչ ադեկվատ վարքագիծը, որը հանգեցրել է նրա ղեկավարած ինքնաթիռի արտակարգ վայրէջքին, բնութագրել են որպես «հոգեկան խանգարում», որն առաջացել է անքնության հետևանքով:
Ըստ Associated Press-ի` այսպիսի եզրակացություն է պարունակվում հոգեբանի եզրակացության մեջ:
Մարտի 27-ին Կլեյտոնը, լինելով ինքնաթիռի հրամանատար, թռիչք էր իրականացնում Նյու Յորքից Լաս վեգաս: Ճանապարհին նա սկսել էր անհասկանալի արտահայտություններ արտաբերել Հիսուս Քրիստոսի ու «Ալ-Քաիդայի» մասին:
Ընդ որում` նա փորձել է անջատել մոնիթորինգը օդաչուի խցիկում ու խլացնել ռադիոազդանշանային համակարգը` կոչ անելով օդաչուներից մեկին կատարել «թռիչք անհայտության մեջ»:
Դրանից հետո նա վազել էր սրահ, որտեղ ուղևորները վնասազերծել էին նրան:
Ինքնաթիռը ստիպված վայրէջք էր կատարել Ամարիլլո քաղաքում (Տեխաս), որտեղ նրան ուղարկել էին հոգեբուժարան:







































