«Միլան»-ի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է «Սկուադրա Աձուրա»-ի կազմում իր ելույթների մասին։
«Ես հավատում եմ, որ դեռ կարող եմ օգնել իմ ազգային հավաքականին։ Գլխավոր նպատակս 2014 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելն է, և ես ամեն ինչ կանեմ այն իրագործելու համար։ Դուք կտեսնեք, որ ես հաջող ելույթներ կունենամ»,- հայտարարել է Անտոնիոն։
Հիշեցնենք, որ Կասանոն սրտի ծանր վիրահատության էր ենթարկվել, սակայն կարողացավ վերականգնվել և մասնակցել Ուկրաինայում և Լեհաստանում կայացած ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը։








































