Ամերիկյան Կոլորադո նահանգում հաջողվել է զսպել հրդեհի տարածումը, որը ամենաավերիչն էր նահանգի պատմության մեջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Վալդո Կանյոնում (Կոլորադո-Սփրինգս քաղաքում) հրդեհը դեռ շարունակվում է 75 քառ. կմ-ի վրա: Այդ իսկ պատճառով տեղացիները դեռ մի քանի օր շարունակ ծուխ կնկատեն:
Ավելի վաղ հաջողվել էր կասեցնել կրակի տարածումը High Park շրջանում:
Վալդո Կանյոնում հրդեհն սկսվել էր շուրջ 3 շաբաթ առաջ: Տարհանվել էր 32 հազար մարդ, մահացել էր 2 մարդ, այրվել էր 350 տուն:
Հունիսի 29-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել էր Կոլորադո` աղետի գոտի:
Առայժմ հայտնի չեն կրակի տարածման պատճառները:








































