Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Ի՞նչ է սպասում Եգիպտոսին Մուբարաքից հետո

18 օրվա ընթացքում հնարավոր եղավ շրջել այդ երկրի պատմության ամենամութ էջերից մեկը: Հրապարակները աննակարագրելի ուրախություն են ապրում: Այս հաղթանակի հիմնական հերոսը երիտասարդ եգիպտացին է, որը կարողացավ կազմակերպել, իրագործել ու հաղթել: Հաղթել տարածաշրջանի ամենադաժան ռեժիմի պարագլուխներից մեկին:

Անշուշտ, այս հեղափոխությունը բացում է նմանատիպ ռեժիմներից ազատվելու լայն հնարավորություն: Մենք կանխատեսել էինք, որ եթե Մուբարաքին հաջողվեր խեղդել այս հեղափոխությունը, ապա դրանից կշահեին տարածաշրջանի մյուս նմանատիպ ռեժիմները, որոնք այս օրերին ուշիուշով հետևում էին Կահիրեում և մյուս քաղաքներում տեղի ունեցող իրադարձություններին: Եվ Եգիպտոսի ժողովուրդն իրականում այսօրինակ հեղափոխությունների մեծ դուռ բացեց: Ակնհայտ է, որ Թունիսի հեղափոխությունը մեծ ազդակ էր, սակայն Եգիպտոսը աֆրիկյան և մերձավորարևելյան տարածաշրջանի, թերևս, ամենակարևոր երկիրն է: Եվ համակարգային այս փոփոխությունն, անկասկած, լուրջ ազդակ է դառնալու հատկապես արաբական երկրների քաղաքական համակարգերի փոփոխության համար:

Թեպետ Հոսնի Մուբարաքն, անկասկած, պատմական դեմք է, և նրա կայացրած որոշումները շատ հաճախ տարածաշրջանային լուրջ ազդեցություն են ունեցել, սակայն վերջին 18 օրերը ցույց տվեցին, որ այդ մարդու համար իր աթոռն ու պաշտոնը շատ թանկ են եղել, իսկ այն պահելու համար նա 30 տարի շարունակ գնացել է ամեն քայլի: Սակայն գնալուց էլ նա իր վատությունն արել է. լեգիտիմացրել է մարդկանց և համակարգեր, որոնցից ազատվելը շատ դժվար է լինելու: Մուբարաքը չկա, սակայն մնացել է նրա գրեթե ողջ թիմը` աշխարհում ամենաարդյունավետ հետախուզության մասնագետներից մեկի` Օմար Սուլեյմանի գլխավորությամբ: Սուլեյմանը վերջին երկու շաբաթվա ընթացքում ցույց տվեց, որ Մուբարաքի լավագույն ավանդույթների շարունակողն է, իսկ նրա նշանակումից հետո սկսված Մուբարաքի կողմնակիցների և հակառակորդների բախումները, շատերի կարծիքով, հենց Սուլեյմանի ձեռքի գործն է:

Փողոցում այս հաղթանակը դեռ երկար կնշվի: Սակայն ցուցարարը պետք է զգոնությունը չկորցնի: Մուբարաքը հեռանալուց իշխանությունը թողել է բանակին: Նա այս քայլով հերթական ականն է թողել իշխանության մեջ. «Այս դժվար պայմաններում, որում հայտնվել է երկիրը, նախագահ Մուհամադ Հոսնի Մուբարաքը որոշում է կայացրել լքել նախագահի պաշտոնը և հանձնարարել զինված ուժերի Բարձրագույն խորհրդին կառավարել երկիրը», արդեն նախկին նախագահի որոշման մասին հայտնել է Օմար Սուլեյմանը` համաշխարհային լրատվամիջոցների եթերում: «Հանձնարարել զինված ուժերի Բարձրագույն խորհրդին կառավարել երկիրը» նախադասությունը հրաժարականի հայտարարության ամենավտանգավոր մասն է, քանի որ խախտելով երկրի սահմանադրությունը, որով իշխանությունը փոխանցվում է երկրի խորհրդարանի ղեկավարին, Մուբարաքն իշխանությունը փաստացի թողեց զինվորականությանը: Այս քայլը կարող է մթագնել այսօրվա հաղթանակի ողջ բերկրանքը, քանի որ զինվորականությունն, այնուամենայնիվ, Մուբարաքի իշխանության անբաժանելի մասն է եղել տասնյակ տարիներ շարունակ: Թեպետ վերջին օրերին հայտարարել էր, որ չի պատրաստվում ցուցարարների դեմ դուրս գալ, այդուհանդերձ նույնիսկ այդ պայմաններում բանակը երբեմն աշխատեցրել է իր պատժիչ մեքենան և մի քանի հարյուր մարդու դեմ բռնություններ կիրառել, ինչի մասին հայտնում էին հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները:

Եթե զինվորականությունը հենց սկզբից խախտի օրենքը և բառացիորեն ստանձնի «երկրի կառավարումը», ինչպես գնալուց մի քանի րոպե առաջ ժառանգել է Մուբարաքը, ապա այս երկրի ազատագրված քաղաքացին կարող է կարճ ժամանակում հայտնվել մեկ այլ` ոչ միանշանակ իրավիճակում, երբ պետք է պայքարի մեկ ուրիշ հզոր համակարգի դեմ: Այդուհանդերձ, բանակի չեզոքությունը դեռ որոշակի լավատեսական մտորումների տեղիք է տալիս: Պետք է նշել, որ բանակի վրա մեծ ազդեցություն ունի Միացյալ Նահանգները, որտեղ կրթություն է ստանում Եգիպտոսի զինվորականության ազդեցիկ մասը, իսկ ռազմական օգնության մեծ մասը եգիպտական բանակը ստանում է ԱՄՆ-ից: Անշուշտ, այս հանգամանքը կարող է զսպել բանակին, մանավանդ որ` ամերիկյան իշխանությունները վերջին շրջանում լուրջ քննադատության էին ենթարկվում, քանի որ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում չէին արտահայտում: Բանակին զսպելը, թերևս, այս իրավիճակից դուրս գալու լավագույն հնարավորությունը կլինի ամերիկյան վարչակազմի համար: Բանակը նաև չի կարող հաշվի չառնել, որ Եգիպտոսն ու նրա հասարակությունն այլևս այն չեն, ինչ ընդամենը երկու շաբաթ առաջ: Եվ այդ հասարակության հետ անպայման պետք է հաշվի նստել, ինչն արել է վերջին երկու շաբաթվա ընթացքում:

Հ.Գ. Հոդվածը հանձնելու պահին հայտարարությամբ հանդես եկավ զինված ուժերի Բարձրագույն խորհուրդը, որտեղ նշվում է, որ Խորհուրդը քննարկում է երկիրը կառավարելու հնարավոր տարբերակները, ինչի մասին լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգա: Բանակի ներկայացուցիչը հայտնեց, որ բանակը չի պատրաստվում փոխարինել քաղաքացիական իշխանությանը. «Ռազմական ուժերի Բարձրագույն խորհուրդը այլընտրանք չի հանդիսանում այն օրինական իշխանության, որը ցանկանում է ունենալ եգիպտական ժողովուրդը»: Սա արդեն հուսադրող է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում