Ֆրանսիայում շվեյցարական UBS բանկի մասնաճյուղին կասկածում են խոշոր գումարների լվացման մեջ: Ֆրանսիայի ոստիկանությունը Բորդո քաղաքի բանկային բաժանմունքում խուզարկություն է իրականացրել. մինչ այդ խուզարկվել են նաև Ստրասբուրգի և Լիոնի բաժանմունքները:
Ըստ տեղեկությունների` բանկը թույլ է տվել թաքցնել բանկի հաճախորդների հաշիվների կապիտալների տեղաշարժը Ֆրանսիայից Շվեյցարիա և այդպիսով խուսափել հարկերի վճարումից: Արդյունքում ֆրանսիացի հարուստ հարկատուները երկիրը վերածել են «հարկային դրախտի» և պետբյուջեին տասնյակ միլիարդ եվրոյի վնաս են հասցրել: Ապօրինի գործունեության իրական մասշտաբները ոստիկանությունը հստակեցնում է:
Հատկանշական է, որ հունիսին կազմավորված նոր կառավարությունը առաջնահերթ է համարել հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցը:
Փորձագետների տվյալներով` ֆրանսիական գանձարանը տարեկան զրկվում է 40-50 միլիարդ եվրոյից` հարկերի վճարումից խուսափելու պատճառով: Itar-Tass-ի փոխանցմամբ` դա համապատասխանում է երկրի ՀՆԱ-ի 3 տոկոսին:








































