Facebook-ը երեքշաբթի հայտարարել է, որ կմիանա CNN-ին ` օգնելով լուսաբանել 2012 թվականի ընտրությունները:
The capitol Column-ը հաղորդում է, որ CNN-ը և Facebook-ը հայտնել են իրենց համագործակցության մասին` ասելով, որ խոստանում են 2012 թվականի ընտրություններին վերաբերվող սոցիալական տվյալները ներկայացնել` ներառյալ սոցիալական ցանցի գրառումները:
Համագործակցությունը հնարավորություն կտա մարդկանց նաև մասնակցել հարցումների և օգտագործել ընտրություններին վերաբերվող հավելվածներ: Սոցիալական ցանցը կներկայացնի այն թեկնածուներին, որոնց աջակցում են օգտատերերը:








































