ՌՖՄ-ում պայմանավորված խաղերի հետաքննության կոմիտեի նախագահ Անզոր Կավազաշվիլին հայտնել է, որ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները որոշակի պայմաններ էին ներկայացրել «Եվրո-2012»-ի մեկնարկային հանդիպումից առաջ:
«Չեխիայի հետ խաղից առաջ մեր ֆուտբոլիստները հայտնեցին, որ դուրս չեն գա խաղադաշտ, եթե իրենց որոշակի գումար չվճարեն: Արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ռուս ֆուտբոլիստները 800 հազար եվրո կստանան, իսկ ոչ ոքին կարժենա 400 հազար եվրո: Սարսափելի էր…»,- հայտնել է Կավազաշվիլին:
Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի խմբային փուլի շրջանակներում Ռուսաստանի ազգային թիմը 1 հաղթանակ է տարել` Չեխիայի հավաքականի նկատմամբ և 1 անգամ արձանագրել ոչ ոքի` Լեհաստանի ազգային թիմի հետ հանդիպմանը:







































