Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ պաշտոնական բանակցություններ է վարել «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ: Բրազիլացիներն առաջարկել են Վենգերին գլխավորել ազգային հավաքականը, փոխարինելով Մանո Մենեզեսին, ում հայրենիքում քննադատում են երկրպագուները: Բրազիլիայում վստահ չեն, որ Մենեզեսի գլխավորությամբ ազգային թիմն աշխարհի չեմպիոն կդառնա:
France Football-ը նշում է, որ աշխարհի առաջնության մեկնարկից 2 տարի առաջ Բրազիլիան նոր գլխավոր մարզիչ է փնտրում, սակայն այդ մասին պաշտոնապես տեղեկություններ չեն հաղորդվում:
Վենգերը, հավանաբար, հրաժարվել է բրազիլացիների առաջարկից: Մասնագետը վերջերս հրաժարվել էր գլխավորել նաև Ֆրանսիայի ազգային հավաքականը:









































