Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Վլադիմիր Գասպարյանն ու Իրանի ՆԳ նախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է նախօրեին Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարին:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի ոստիկանական մարմինների համագործակցության մակարդակը, միևնույն ժամանակ նշելով, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել և ընդգրկուն դարձնել գործընկերությունը, ինչը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից:

Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Իրանն ու Հայաստանը եղել և մնում են բարեկամական, եղբայրական երկրներ, ինչն արտահայտվում է նաև իրավապահ ոլորտում հաստատված փոխգործակցության փորձով. դրական արդյունքներ են արձանագրվել, մասնավորապես, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, փորձի և տեղեկատվության փոխանակման ու մի շարք այլ ուղղություններով:

Վերստին հիշեցնելով, որ հանցավորությունը սահմաններ չի ճանաչում, Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահների համակողմանի և արդյունավետ աշխատանքը, նշելով նաև, որ դեռևս մեծ անելիքներ կան թմրամիջոցների անօրինական շրջանառության կանխման, թմրամոլների բուժման, այս բնագավառում իրավապահների փորձի փոխանակման, տեղեկատվության փոխանակումն ակտիվացնելու և մի շարք այլ ոլորտներում:

Համագործակցության որակական փոփոխության դեպքում միայն, ընդգծել է Վլադիմիր Գասպարյանը, հնարավոր է ակնկալել արմատական առաջընթաց:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, իսկ ավարտին` ստորագրել են «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը նոր հնարավորություններ ու հեռանկարներ է բացում ավանդական դարձած հայ-իրանական ոստիկանական համագործակցության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում