Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սյունիքով անցնող հատվածը, չնայած տեղացող առատ ձյանը, բաց է: Երթևեկելի է նաև Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը, որը անցած կիրակի ու երկուշաբթի գրեթե փակ էր:
Ճանապարհի սպասարկումը ապահովող «Ոսմար» ՍՊԸ-ն տվյալ հատվածում շուրջօրյա հերթապահություն է իրականացնում: Մայրուղու վրա աղ ու ավազ է ցանվել, իսկ այս պահի դրությամբ ձյան շերտը 12-15 սմ է:
Երթևեկելի է նաև Մեղրու լեռնանցքը: Փոքր-ինչ դժվարանացանելի է Բարձարավան-Շուռնուխ հատվածը, բայց մեքենաների կուտակումներ չկան:
Մարզի բոլոր 4 ճանապարհաշինարարական ձեռնարկությունները շարունակում են հերթապահությունը վտանգավոր հատվածներում:
Այս պահին մարզի ողջ տարածքում առատ ձյուն է տեղում: Օդերևութաբանների կանխատեսմամաբ, տեղումները կշարունակվեն ևս 2 օր:








































