Ս.թ հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իվան Կուխտային:
ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացքը և հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:









































