«Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին հայտնել է, որ ակումբը կշարունակի պայքարել «Սան Պաուլու»-ի 19-ամյա կիսապաշտպան Լուկասի իրավունքների համար, ում բրազիլական ակումբն ամեն կերպ փորձում է պահել իր շարքերում:
«Մենք կպայքարենք մինչև վերջ: Հաշվի առնելով տեղծված իրավիճակը՝ անգամ չեմ կարող ասել, թե ինչպես է ճիշտ անվանել դա` հու՞յս թե՞ նպատակ»,- նշել է Մորատին:
Հիշեցնենք, որ Լուկասն, ում տրանսֆերի դիմաց «Ինտեր»-ը պատրաստ է շուրջ 20 մլն եվրո վճարել, հայտարարել էր, որ դեռևս չի ցանկանում Եվրոպա տեղափոխվել:








































