Վատիկանի գրադարանը 80 հազար հնագույն ձեռագրեր թվայնացնելու համար օգտագործում է NASA-ի տեխնոլոգիաները, երկուշաբթի օրը հաղորդել է Ռադիովատիկանը:
Վատիկանի գրադարնաը աշխարհում դարձել է առաջին մշակութային հաստատությունը, որը թվային արխիվի կազմակերպման համար օգտագործում է պատկերների փոխանցման ունիվերսալ ճկուն համակարգ (FITS):
Գրադարանի տեղեկատվական սպասարկման համակարգող Լուչանո Ամմենտիի խոսքերով՝ հենց այդ ֆորմատի վրա կանգ առնելու որոշումն ընդունվել էր, քանի որ FITS-ն օգտագործվում է արդեն ավելի քան 45 տարի և շատ հուսալի է: Բացի այդ՝ ֆորմատն ունի բաց ելքային ծածկագիր և անվճար է օգտագործման համար:
Լուչանո Ամմենտին հույս է հայտնել, որ Վատիկանի գրադարանի ընտրությունը օրինակ կծառայի այլ գրադարանների համար:
FITS ֆորմատն օգտագործվում է բիոբժշկության և միջուկային բժշկության մեջ: Մասնավորապես համակարգչային տոմոգրաֆիայի բոլոր արդյունքները պահպանվում են հենց այս ֆորմատով:
Վատիկանի գրադարանի առաքելական ֆոնդը կազմված է ավելի քան միլիոն գրքից և 150 ձեռագրից, որոնցից 8 հազարը ինկունաբուլաներ են ( գրատպության սկզբից մինչև 1501 թվականի հունվարի մեկը Եվրոպայում հրատարակված գրքեր): Ամեն տարի գրադարան են այցելում ավելի քան 20 հազար գիտնականներ աշխարհւ տարբեր երկրներից:
Վատիկանի գրադարանի հիմնադիր համարում են Հռոմի պապ Նիկոլայ 5-րդին (1447-1455):









































