Լոս Անջելեսի դպրոցի կառավարիչը, բացահայտելով, որ դպրոցի ուսուցիչներից մեկը տարիներ շարունակ երեխաներին ներգրավել է սեռական խաղերի մեջ, կայացրել է զարմանալի որոշում: Նա հեռացրել է դպրոցի ողջ անձնակազմին` այդ կերպ պայքարելով «լռության մշակույթի» դեմ:
Daily Mail-ը գրում է, որ նա ասել է, որ ժամանակ չի եղել երկար մտածելու համար, քանի որ ինքը չէր պատրաստվում քննարկել երեխաների անվտանգության հարցը:
Կառավարչի որոշումը ողջունել են այլ դպրոցների ուսուցիչներ և ծնողներ:









































