Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Սա մենակների կռիվ է, Վանո Սիրադեղյանի ասած` վճռական մենակի. Վարդուհի Սիմոնյան

Ոստիկանապետը համարյա սրբերի շարքը դասվող ոստիկանների նոր սերիա էր խոստանում, բայց երեկ Հարսնաքարի մոտ ոստիկանների փոխարեն հանդիպեցի մահակավոր բանդայի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «ԵԼՔ» շարժման նախաձեռնող, կինովավերագրող Վարդուհի Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ Աճառյան փողոցի վրա, ոստիկանության գործողություններին Վահե Ավետյանի հիշատակին կազմակերպված մոմավառության մասնակիցների նկատմամբ:

Վարդուհի Սիմոնյանը նշեց, որ իշխանությունը՝ նախագահից, վարչապետից սկսած ու ոստիկանապետով վերջացրած խոհափիլիսոփայական, համարյա կաթողիկոսին վայել ելույթներ են ունենում, փոխարեն իրենց վրա դրված պարտավորությունները կատարելու և դրանց մասին հաշվետվություն ներկայացնելու հանրությանը: Ըստ նրա՝ երեկ «Հարսնաքարի» մոտ գործող ոստիկաններին կհամարի մահակավոր բանդա, որովհետև օրենքից դուրս գործողը, խաղաղ մոմավառության եկած մարդկանց ոտնատակ տվողը բանդիտ է, որ կա:

«Երեկ ես սեփական մաշկի վրա զգացի Վլադիմիր Գասպարյանի բարեփոխումների ողջ պերճանքն ու թշվառությունը, երբ ինձ թավագլոր անելուց հետո էլ այդ մթագնած ուղեղով երիտասարդը շարունակում էր հարվածներ տեղալ գլխիս ու ոտքերիս:
«Հարսնաքար» էր շպրտվել Գասպարյանի կողմից ռեֆորմացիայի ենթարկված «մատյան գունդը», որն առանց կանոնների մարտեր մղելով ավելի շուտ Նեմեցի անկիրթ ախրաննիկին էր հիշեցնում և ոչ ամենևին օրինապահի, ում համար քաղաքացու անվտանգությունը պետք է լինի մասնագիտական պարտք»,- մեկնաբանեց Վարդուհի Սիմոնյանը՝ շարունակելով, որ իր երեկվա տեսածը ոստիկանական համակարգ չէր, այլ հատուկ օլիգարխիային պաշտպանող սափրագլուխ ախրանա, ում անձրևի տակ առանց անձրևանոցի շպրտում են փողոց և քսի տալիս իր տիրոջը թարս բան ասած մարդկանց վրա: Ուստի «ԵԼՔ» շարժման նախաձեռնողը նկատեց, որ ոստիկանապետն ավելի լավ կանի փիլիսոփայելու փոխարեն մեկ անգամ էլ կարդա ՄԻՊ-ի հաղորդումը երեկվա դեպքերի վերաբերյալ և իրեն բացատրություն տա, թե իր որ արարքի պատճառով է Գասպարյանի ղեկավարած կառույցն իրեն ծեծել փողոցում:

Վարդուհի Սիմոնյանի կարծիքով՝ օլիգարխիան պետք է սանձահարվի, եթե սա արվեր վերևից, հանրային պրեսինգի հարկ չէր էլ լինի: Նրա խոսքով՝ Հայրապետյան Ռուբենը մեկն է նրանցից, ովքեր մեջ-մեջ են արել երկիրը և իրենց բառով ասած` «նայում են» ամբողջական մարզեր ու ավաններ, բաշխել են առանձին ոլորտներ ու մոնոպոլ իշխանություն հաստատել դրանց վրա, փայ են մտել քաղաքական շուկայում, իրենց հարմար խաղի կանոններ և արժեհամակարգեր են իջեցրել մեր գլխին:

Վարդուհի Սիմոնյանն ամենատագնապալին համարեց այն, որ այդ մարդիկ հանդես են գալիս իշխող կուսակցության, այսինքն՝ նախագահի բրենդի տակ, ուստի այստեղից երկու ելք կա. կամ վերևից է մաքրվում օլիգարխիան, կամ՝ ներքևից, հակառակ դեպքում Հայաստանին կսուլեն միջազգային պետավտոտեսուչները և կկատարվի այն, որ մենք մեր պատուհաններից կտեսնենք հայտնի երկրների երկնակամարում արդեն պտտված կործանիչներին:

«Եթե նախագահին պետք է մի քիչ էլ կամք փողոցից, ապա հանրային պահանջը փողոցում ձևակերպված է, թող գործի, մանավանդ որ` սոցիալական խնդիրների սրությունը կարելի է մեղմել գոնե այս հարցում արդարության հաստատմամբ: Ես չգիտեմ` որ դեպքում մնացած նախաձեռնություններն ու կուսակցությունները կդադարեն պայքարել: Ես իմ անունից կարող եմ ասել ընդամենը՝ սա մենակների կռիվ է, Վանո Սիրադեղյանի ասած` վճռական մենակի, հանուն արդիականացվող Հայաստանի, հանուն նրա, որ Հայաստանն ի վերջո ադեկվատ դառնա քաղաքակիրթ աշխարհի այսօրվա շարժերին»,- այսպես եզրափակեց իր խոսքը «ԵԼՔ» շարժման նախաձեռնող, կինովավերագրող Վարդուհի Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Վարդուհի Սիմոնյանը երեկ ականատեսն է եղել հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժանորեն ծեծի ենթարկված, օրեր անց մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին կազմակերպված մոմավառության տապալմանը և Աճառյան փողոցը մոմավառության մասնակիցներից ազատելու գործողություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում