Եգիպտոսի Սահմանադրական դատարանն արգելել է հետ կանչել երկրի խորհրդարանը, որը նրա որոշմամբ ցրվել էր հունիսին: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, դատավորի հայտարարության մեջ ասվում է, որ դատարանի բոլոր որոշումները պարտադիր են երկրի բոլոր ինստիտուտների համար: Սահմանադրական դատարանի որոշումը չեղյալ համարելու մասին դեկրետը հուլիսի 8-ին ստորագրել էր Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին: Նախագահի այդ որոշման համաձայն՝ խորհրդարանը պետք է աշխատեր մինչև նոր ընտրություններ: Դրանք պետք է անցկացվեն երկրի սահմանադրության ընդունումից հետո 60 օրվա ընթացքում:
Մոտակա ժամանակները հայտնի կդառնա այն դիրքորոշումը որը կորդեգրի Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը: Նախագահի որոշման մասին լուրերի տարածվելուց հետո զինվորականները հայտարարեցին, որ պատրաստվում են արտահերթ նիստ անցկացնել այդ հարցի վերաբերյալ:
Սահմանադրական դատարանը խորհրդարանական ընտրություններն անվավեր էր ճանաչել հունիսի 14-ին՝ գտնելով որ դրանց ժամանակ մի շարք խախտումներ են տեղի ունեցել:









































