Եմենի քաղաքացի Մուհամմադ Աբդալլահ Շումարին, որը Կահիրե էր եկել հարազատներին տեսակցության, հարձակման է ենթարկվել ամբոխի կողմից: Ինչպես հաղորդում է իսրայելական NEWSru.co.il գործակալությունը, միջադեպի պատճառը եղել է նրա արտաքին նմանությունը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հետ:
Չնայած 61-ամյա եմենցին Մուբարաքից 20 տարով փոքր է, նրա դիմագծերը շատ նման են նախկին նախագահին:
Դուրս գալով փողոց՝ եմենցին անմիջապես շրջապատվել է երեխաներով, որոնց հետևել են նաև մեծերը: Անցորդները ամենայն հավանականությամբ կարծել են, որ ծանր հիվանդ բռնապետն ազատ է արձակվել բանտից, և որոշել է քայլել մայրաքաղաքի փողոցներով: Եգիպտացիները սկսել են վիրավորել նրան՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել նրա հետ: Շումարին բացատրել է, որ Եմենից եկել է հարազատների մոտ, սակայն նրան չեն հավատացել: Նրան հաջողվել է փրկվել միայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջամտության շնորհիվ:
Սուգելով Մուհամմադի փաստաթղթերը՝ ոստիկանը հայտնել է, որ նա որևէ կապ չունի Մուբարաքի հետ: Միայն դրանից հետո ամբոխը ցրվել է:
Նշվում է, որ մի քանի եգիպտացիներ անգամ նրանից ներողություն են խնդրել և տաքսիով ուղեկցել մինչև հարազատների տուն:







































